Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գազային հանձնաժողովում ձևակերպվել են հարցերը

Գազային հանձնաժողովում ձևակերպվել են հարցերը
16.03.2014 | 12:54

«Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ձևակերպել է հարցերի շրջանակը, որ պետք է առաջիկա ամիսների ընթացքում ուսումնասիրի»,- լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի դռնփակ հանդիպումից հետո ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Ըստ նրա՝ անցած շաբաթ 4 հանձնախմբերը մշակել են իրենց հարցաշարերը և ներկայացրել ընդհանուր հանձնաժողովին։ «Այսինքն՝ գազի սակագնի ձևավորման մեր հանձնախումբը, որի մեջ 4 պատգամավորներ են, կազմել է մեզ հետաքրքրող 42 հարց, որոնք պետք է կառավարությունից, Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովից, Էներգետիկայի հանձնաժողովից ճշտեն, և այն նորմատիվ ակտերը, փաստաթղթերը, որոնք մեզ անհրաժեշտ են»,-ասել է նա։

«Ջերմատվության, 300 մլն դոլար պարտքի կուտակման ձևակերպման և Իրանի հետ կապված հարցերի հանձնախմբերը ևս ներկայացրել են իրենց հարցերը։ Մեծ հանձնաժողովը ամփոփել և եզրահանգում է տվել բոլոր 4 խմբերի հարցաշարերին»,- եզրափակել է պատգամավորը:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ